|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նոյեմբերի 7-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է կանադացի պոետ, երգահան ու երգիչ Լենըրդ Քոհենը: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական կայքէջից:
Առաջին բանաստեղծական հավաքածուն թողարկվել է 1956-ին, առաջին սիրավեպը՝ 1936-ին։ Երբ նոր էր սկսել զբաղվել երաժտությամբ երգում էր ֆոլկ ոճում, ապա՝ 1970-ականներից փոփ և կաբա: Նրա երգերը էմոցիանալ առումով ծանր են։ Նա երգում էր միայնության, կրքի, մարդկային բարդ հարաբերությունների մասին։ Քոհենի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ ֆիլմերում, որից հետո ավելի է մեծացել հանրության հետաքրքրությունը նրա հանդեպ:
Քոհենի ամենահայտնի երգերից է «Hallelujah»-ն, որն առաջին անգամ թողարկվել է 1984-ին՝ «Տարբեր դիրքեր» /Various Positions/ ալբոմում: Նախքան երգի վերջնական տարբերակը գրելը՝ Քոհենը ստեղծել է տեքստի գրեթե 80 տարբերակ: Ձայնագրվել է երգի ավելի քան 200 քավր-տարբերակ, այդ թվում` նաև այլ լեզուներով: 2012 թվականի սկզբին տրված հարցազրույցում Քոհենը նշել է, որ մինչև այժմ չի հոգնել երգի քավրներից և շատ ուրախ է, որ մարդիկ դեռ երգում են այն:
Ի դեպ, մինչ վերջերս էլ Քոհենը թողարկում էր նոր ալբոմներ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է հոկտեմբերի 21-ին, որը կոչվում է նրա երգերից մեկի`«You want it darker»-ի անունով. ալբոմում նրա` սիրված ու հին երգերն են:
Լուսահոգի թարգմանիչ Սամվել Մկրտչյանը թարգմանել էր Քոհենի գործերը` ամփոփելով դրանք «Երգեր սիրո և ատելության» խորագրում: Ներկայացնում ենք Մարտիրոսյանի թարգմանած գործերից որոշները:
***
Երգ
Համարյա քնեցի
մոռանալով այն չորս
սպիտակ մանուշակները
որոնք դրեցի քո կանաչ սվիտերի
կոճականցքերի մեջ
ու ինչպես հետո համբուրեցի քեզ
և դու ինձ համբուրեցիր
ամոթխած կարծես թե ես
երբեք չեմ եղել քո սիրեցյալը
Տգեղ իմ իսկ աչքերում
Ամեն անգամ երբ տեսնում եմ քեզ
մի պահ մոռանում եմ
որ տգեղ եմ իմ իսկ աչքերում
քեզ չնվաճելու համար
Ուզում էի որ դու ինձ ընտրես
քո ճանաչած բոլոր տղամարդկանց միջից
որովհետև նրանց ընկերակցությունը
կործանում է ինձ
Հաճախ ես այսպես եմ աղոթել քեզ համար
Թող ես ունենամ ներան
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ գեղեցկությունդ ջութակի հետ այս վառման
Պարիր ինձ տագնապները մեր որ անհոգ ու կուռ դառնամ
Լինեմ ձիթենու ճյուղը քո, դու՝ աղավնին, հավերժը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Թող տեսնեմ գեղեցկությունդ երբ չլինի ոչ մի վկա
Զգամ ես շարժումները քո, Բաբելոնը թող հետ գա
Ցույց տուր այն ինչի սահմանը միայն իմ հոգու մեջ է
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ հարսանիքը մեր, պարիր ինձ ամեն վայրկյան
Պարիր ինձ քնքշորեն ու մեղմ, պարիր ինձ երկար մի կյանք
Գիտենք սիրո ելևէջները մենք, գիտենք ամեն մի էջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ երեխաների համար ովքեր խնդրում են որ ծնվեն
Մեր համբույրներից վարագույրը մաշվեց ծվեն-ծվեն
Թել առ թել պատռվեց վրանը – այնքան զորեղ է տենչը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ գեղեցկությունդ ջութակի հետ այս վառման
Պարիր ինձ տագնապները մեր որ անհոգ ու կուռ դառնամ
Հպվիր ինձ մերկ ձեռքով կամ ձեռնոցով մինչև հավերժը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Պարիր ինձ մինչև սիրո վերջը
Եթե Դու կամենաս
Եթե Դու կամենաս
որ բառ չասեմ այլևս
չլսվի իմ ձայնը
չլսվեն քայլերս
Չեմ խոսի երբեք
կմնամ անհաս
կապրեմ համր ու հեզ
եթե Դու կամենաս
Եթե Դու կամենաս
ճշմարիտ ձայն լսել
կերգեմ կոտրված սարից
Քո անունը վսեմ
Կոտրված այս սարից
Քո գովքը կանեմ
եթե Դու կամենաս
որ ես ձայն հանեմ
Եթե Դու կամենաս
եթե կա ընտրություն
թող լցվեն գետերը
լինի խնդություն
թող ցողի Քո գութը
դժոխքի սրտերը նենգ
եթե Դու կամենաս
որ մենք ապաքինվենք
Եվ ի մի բեր մեզ
կապիր մեզ ուս-ուսի
զավակներդ աստ
քուրձերով լույսի
քուրձերով լույսի՝
սպանելու պատրաստ-
Վերջ տուր գիշերվան
միայն թե կամենաս