|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակի տանիքում քաղաքացու դի կա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Հ.-ը (ծնվ.1954թ.) իր ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքների իրականացնելիս հոսանքահարվել է` անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին:
Հրշեջ-փրկարարները իջեցրել են Ա. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: