ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ մյաիսի 17-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: