Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-10-10 15:41
Առանց Կատեգորիա

«Լավ ենք անում»-ով երկիր չեն կառուցում

«Լավ ենք անում»-ով երկիր չեն կառուցում

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Լավ ենք անում»-ով երկիր չեն կառուցում, ապագա չեն ստեղծում: Տղերք ջան, եթե որևէ բան չի կարելի, ուրեմն չի կարելի ոչ մեկին: Եթե իշխանություններին մեղադրում եք ժամանակին այս կամ օրինազանցության մեջ, իսկ հիմա, երբ ունեք դրա հնարավորությունը, ինքներդ եք դա փորձում անել, ապա մեր երկրում ոչ մի բան էլ չի փոխվի, ապա դուք ոչ մի նոր մշակույթ էլ չեք բերում, ապա ձեր հռչակած արժեքները մնալու են լոկ որպես հերթական քաղաքական հեքիաթ: Այդ դեպքում մարդկանց մի խաբեք, ասեք պարզապես, որ պաշտոն եք ուզում, ոչ թե լույս եք սփռում, ասեք, որ նախ ձերոնց չեք վստահում, հետո նոր մեզ կպեք, ասեք, որ պահ եք որսում, ոչ թե սկզբունք քարոզում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում քաղաքապետի ընտրության ժամանակ վեճ էր սկսվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ու ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի միջև, որի ժամանակ Ասլանյանը հորդորել էր բաց չքվեարկել, իսկ Էդմոն Մարուքյանն արձագանքել էր. «Լավ ենք անում` բաց ենք քվեարկում: Ուզում եք քաղաքապետ աշխատե՞ք, գնացեք, աշխատեք»: