Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց, որ հանդիպել է տաքսիստների հետ՝ քննարկելու նրանց բարձրացրած խնդիրները: Անդրադառնալով հարցին, թե Yandex, GG տաքսիներն աշխատում են առանց լիցենիայի, այսինքն՝ ավելի մատչելի են, և սա խնդիր է դառնում, նախարարն ասաց. «Ես իմ հայտարարությունն արել եմ, որ բոլորին պետք է բերել օրինական դաշտ, որ բոլորը լիցենզավորվեն: Իհարկե, կլինեն դժգոհողներ, որովհետև շատերն աշխատում են առանց լիցենզիայի, ու ես այստեղ ձեր աջակցությունն եմ ակնկալում, որովհետև դուք եք ձևավորում հանրային կարծիքը»:
Նախարարը նշեց նաև, որ տաքսիների ղեկավարների հետ էլ է ընդհանուր ժողովում հանդիպել, բայց հենց Yandex-ի տնօրենին չի հանդիպել, սակայն, նախարարի խոսքով, այս խնդիրներն ընդհանուր պետք է լուծվեն ու կլուծվեն:
Հարցին՝ Yandex-ի գործելաոճը դեմպինգ չէ՞, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև ամբողջապես չեմ ուսումնասիրել խնդիրը»:
Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված նոր մոտեցումներին, նախարարն ասաց. «Հյուսիս-հարավ»-ի հետ կապված` պետք է գնահատենք արդյունավետությունը: Իհարկե, նոր մոտեցումներ կլինեն»: