Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի 375 համայնքներում: Գյումրիում եւ Վանաձորում նոր ընտրակարգով ընտրություններ են. քաղաքացիները ընտրելու են ավագանի, որն էլ կընտրի քաղաքապետ:
Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, , «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եւ «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական կուսակցությունը:
Վանաձորում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Թեժ ընտրություններ են սպասվում նաեւ Կապան քաղաքում: