Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էջմիածնի Մայր Աթոռ սուրբ տաճարում Հռոմի պապը կարդաց իր ողջույնի խոսքը:
«Հուզմունքով ոտք դրեցի ձեր հողին: Շնորհակալ եմ, որ կարողացա մոտենալ Սուրբ սեղանին, որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Շնորհակալություն հաճելի հրավերի համար, շնորհակալություն բոլորին սրտագին և ցնծալի ընդունելության համար, որ ինձ պարգևեցիք»,- ասաց նա:
Ֆրանցիսկոս պապը նշեց, որ խոնարհվում է Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ` հայ ազգը լինի առաջինը, ով ընդունեց քրիստոնեությունը: Հռոմի պապի մեկնաբանությամբ` հավատը Հայաստանի համար չի եղել զգեստ, որը կարելի է հանել ու հագնել հարմար պարագաներում, այլ հայ ժողովրդի լինելիության բաղկացուցիչ մասը: Նա արժևորեց հայ և կաթողիկե եկեղեցիների` երկխոսության միջոցով գոհության սեղանը լիարժեք կիսելու պատրաստակամությունը:
«Սուրբ Հոգին թող օգնի իրականացնել այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը: Քրիստոս է ձեր փառքը, ձեր արեգակը, որ ձեզ ուղեկցեց ու սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահին: Թող Տերն օրհնի ձեզ հավատի այս վկայության համար»,- ասաց Հռոմի պապը: