|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երեւանի Սարի թաղ կոչվող հատվածում: Նախ բախում եղավ, այնուհետեւ ոստիկանությունը հայտարարեց, որ արգելում է այդտեղ հավաք իրականացնել: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հավաքի կազմակերպիչներից Արմեն Մարտիրոսյանին հորդորեց անօրինական հավաքը տեղափոխել մեկ այլ վայր: Տեսնելով, որ Արմեն Մարտիրոսյանը չի համոզվում, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը միացավ զրույցին, ավելի կոպիտ հայտարարելով. «Վեկալեք ժողովրդին, գնացեք ստեղից»։ Նշենք, որ ըստ ոստիկանության, այդ հատվածում մնալն անվտանգ չէ քաղաքացիների համար: