կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-10 22:24
Աշխարհ

Օբամա․ «Թրամփի հետ զրույցը հրաշալի էր»

Օբամա․ «Թրամփի հետ զրույցը հրաշալի էր»

Սպիտակ տանը այսօր հանդիպել են ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թամփը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ԱՄՆ ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Բարաք Օբաման հավատացրել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի նորընտիր նախագահը կարողանա հաջողությամբ իրագործել իր առջեւ դրված խնդիրները։ Օբաման նշել է, որ այժմ կարեւոր է, որ միավորվել՝ հաղթահարելու համար ԱՄՆ առջեւ ծառացած խնդիրները։

Օբաման հավաստիացրել է, որ Թրամփի հետ զրույցը հրաշալի էր։

ԱՄՆ գործող նախագահը հայտարարել է, որ ցանկանում է, որ նորընտիր նախագահը եւ իր տիկինը Սպիտակ տանը իրենց հարմարավետ զգան։