|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Այսօր, ժամը 12.34-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի սկզբնամասում գտնվող Տավուշի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթից կախված զանգը պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը պոկված չէ, այլ պոկվել է զանգի պարանը: Փրկարարներն ամրացրել են զանգի պարանը: