կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 11:00
Առանց Կատեգորիա

Բոլորիս հայտնի չէ՞ Թուրքիայի վարած քաղաքականությունը. Ֆոթի Բենլիսոյ

Բոլորիս հայտնի չէ՞ Թուրքիայի վարած քաղաքականությունը. Ֆոթի Բենլիսոյ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մուհարրեմ Ինջեյի` օրեր առաջ արած հայտարարությանը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ, Կ.Պոլսի հունական հեռարձակումների խմբագիրներից Ֆոթի Բենլիսոյը պատասխանել է. «Բոլորիս հայտնի չէ՞, արդյոք, Թուրքիայի վարած` «գյավուրների հանդեպ թշնամանք» քաղաքականությունը, ինչո՞ւ եք զարմանում»:

 

Agos.com-ը հայտնում է, որ Բենլիսոյը Մուհարրեմ Ինջեյի մասին ասել է. «Մուհարրեմ Ինջեյի նկատմամբ անարդարություն է կատարվում: Ի՞նչ է ասել որ մարդը: Ընդամենը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ: Ի՞նչ կա սրա մեջ: Այնպիսի երկրում ենք ապրում, որի վարչապետն անազնիվ մեղադրանքների ենթարկված լինելու մասին բողոքելիս ասում է. «Ներեցեք, բայց ինձ նույնիսկ հույն են կարծել»: Դեռ վերջերս չէ՞ր, որ Հուսեյն Չելիքը եղավ քրիստոնեության և հուդայիզմի` պետական մակարդակով «չի հաստատվելու» երաշխիքը տվողը: Ուրեմն` նրա դեմ այսքան քննադատություններ անելու, նույնիսկ սոցիալական կայքերը փոթորկելու իմաստը ո՞րն է : Խեղճ մարդը թուրք քաղաքականության ներքին հարցերից մեկի մասին արտահայտվել է իր հակիրճ ոճով: Ի՞նչ, այսինքն, ձեզ հայտնի չէ՞,  արդյոք, Թուրքիայի վարած` «գյավուրների հանդեպ թշնամանք» քաղաքականությունը, ինչո՞ւ եք զարմանում»:

 

Բենլիսոյը նաև նշել է Մահմուդ Էսադ Բոզքուրթի և Նեջիփ Ֆազլ Քսաքյուրեքի խոսքերը. «Թուրքն այս երկրի միակ տերն է, միակ սեփականատերը: Մաքուր թուրք ազգից չսերողները այս երկրում միայն մեկ իրավունք ունեն` թուրքերի սպասավորը լինելու, գերի լինելու իրավունքը: Պետք է մաքրել երկիրը դավաճաններից, գլխավորությամբ` հրեաների, հետո` հույներից, հայերից և մանր-մունր ազգություններից»: