Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում նախագահի ընտրություններ են եղել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագահի ընդամենը մեկ թեկնածու է եղել` գործող նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով էլ ձայների գերակշիռ մասով /108 կողմ, 19 դեմ և 2 անվավեր/ վերընտրվել է:
Լավ օրից չէ, որ Գիտությունների ակադեմիան միայն մեկ նախագահի թեկնածու ունի: Սա, սակայն, երկու շարժառիթ ունի. նախ` այն, որ գիտությամբ զբաղվող մարդը չի ցանկանում վարչարարական գործերի մեջ մտնել և գերադասում է, գլուխը կախ, իր գործն անել, և, բնականաբար, ամենացավալի պատճառը` գիտնականների պակասը` երիտասարդ գիտնականների:
Անցնենք ԳԱԱ ընտրություններին` հիշեցնելով միայն, որ Ռադիկ Մարտիրոսյանը վերջերս հարցազրույցներից մեկում, հակադարձելով ՆԱՍԱ-ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանի կարծիքին, համաձայն որի՝ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար, պարզապես դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ, հայտարարել էր. «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
Ռադիկ Մարտիրոսյանը 80 տարեկան է, նա ակադեմիայի նախագահ է` 2006-ից սկսած, բայց, միևնույն է, Հայաստանը դիտարկում է որպես «քոսոտ երկիր»: Եթե Հայաստանը «քոսոտ երկիր» է, հետաքրքիր է, ինչո՞ւ է նա հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը` «քոսոտ երկրի» կարևոր օղակներից մեկում նախագահելու համար: Եթե Հայաստանը «քոսոտ երկիր» է, ի՞նչ է անում Մարտիրոսյանը` ինչ-որ բան երկրում փոխելու համար, արդյո՞ք 80 տարեկանում կրկին իր թեկնածությունն առաջադրելով և երիտասարդներին առաջ չտանելով է փորձում ինչ-որ բան փոխել:
Հայաստանում գիտությունը կորած չէ, քանի դեռ 108 կողմ ձայների կողքին ունենք այդ 19 դեմը: