կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 15:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ խոսի. Ռադիկ Մարտիրոսյանը՝ վարչապետի հրաժարականի մասին

Գիտնականներն իրենց կարծիքն ասել են և շարունակում են զբաղվել իրենց աշխատանքով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խոսելով  գիտանականների և ԳԱԱ-ի հայտարարության մասին վարչապետի հրաժարականի վերաբերյալ։

«Կարծում եմ, չափանիշը ոչ թե փողոցում եղած մարդկանց թիվն է, այլ, ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ, ովքեր փողոցում չեն, տանն են կամ աշխատանքի վայրում, ունեն նույն կարծիքը: Եթե լինեն ընտրություններ, քաղաքացին իր տեսակետը կարտահայտի»,-ասաց նա:

Վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջելով՝ ինչպիսի՞ կառավարություն են պատկերացնում՝ հարցին, Մարտիրոսյանը պատասխանեց՝ այնպիսին, որ համապատասխանի առաջիկայում մեր առջև դրված խնդիրներին.

«Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ խոսի»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ գիտաշխատողն այսօր ստանում է աշխատավարձ՝ մեր երկրի միջին աշխատավարձի կեսը, Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջին աշխատավարձի կրկնապատիկը, Չինաստանում, Հարավային Կորեայում գիտնականները միջին աշխատավարձից 5-10 անգամ ավել աշխատավարձ են ստանում:

«Ո՛չ այս իշխանությունները, ո՛չ էլ նախորդները անկախությունից հետո չեն ֆինանսավորել մեր գիտությունը»,-ասաց ԳԱԱ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում․