Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին ՄԻՊ-ի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված խախտումների վերաբերյալ:
«Խնդիրները և' համակարգային են, և' կոնկրետ իրավիճակի արդյունք: Ես չեմ համաձայնի այն բանի հետ, որ իրավիճակն անմխիթար է կամ շատ ավելի վատն է, քան մենք ունեցել ենք, ենթադրենք, կես, մեկ կամ երկու տարի առաջ: Այդ համակարգային խնդիրները ժամանակի ընթացքում պիտի լուծվեն»,- պատասխանեց նա:
Նախարարի խոսքով՝ լուծման Ճանապարհներից մեկը օրենսդրական է: «Մենք քրեակատարողական օրենսգրքի նոր նախագիծ ենք նախաձեռնել, որը, քրեական և քրեադատավարական օրենսգրքերին համահունչ, ԱԺ-ի կողմից ենթադրվում է, որ այս տարեվերջին կսկսի քննարկվել»,- ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ այսօր արդեն գրեթե 200 դատապարտյալ տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, մոտ ժամանակներս առաջին մասնաշենքն իր ամբողջ ծավալով կսկսի գործել:
«Մինչև այս տարվա վերջը` մենք շահագործման ենք հանձելու նաև «Արմավիրի» մնացած հատվածը, որը ևս 800 դատապարտյալով ծանրաբեռնվածությունը կվերցնի իր վրա: Արդյունքում` մենք հնրավորություն կունենանք 1200 դատապարտյալի մինչև այս տարվա վերջը կամ մինչև 2016թ. սկիզբը տեղափոխել, և մնացած 11 քրեակատարողական հիմնարկները կսկսեն շնչել, այսպես ասած»,- ասաց նա:
Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայություններին` նշելով, որ այդտեղ նույնպես խնդիրներ կան:
«Դա վերաբերվում է և' «Դատապարյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին, և' բուժծառայություններին, բուժմասերին, որոնք կան այլ քրեակատարողական հիմնարներում: Խնդիրը վերաբերում է ինչպես տեխնիկական հագեցվածությանը, նաև կադրային խնդիրներին, որովհետև մենք քրեակատարողական համակարգից շատ մեծ հոսունություն ունենք, որովհետև որակյալ բժիշկները, սովորաբար, մեծ ցանկություն չունեն քրեակատարողական հիմնարկում աշխատելու: Նկատի ունեմ ֆինանսական մոտիվացիան, որովհետև աշխատավարձերը ցածր են, մենք չենք կարողանում բժիշկներին բարձր վարձատրել»,- ասաց նախարարը: