կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 14:25
Տնտեսական

«Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունն այցելել է Հայաստան

«Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունն այցելել է Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով՝ հունիսի 21-24-ը Հայաստանում էր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծանոթանալու Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտադրության ու պահման պայմաններին, ինչպես նաև արտահանման սերտիֆիկացան գործընթացներին:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռների՝ ՌԴ անխափան արտահանման հարցը, խոսվել է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ու հսկողության համատեղ միջոցառումների արդյունավետության մասին: Կարևորվել է վերահսկողություն իրականացնող երկու կառույցների միջև ամենօրյա և սերտ փոխգործակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել հնարավոր խնդիրների առաջացման դեպքում: Արմեն Հայրապետյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ստեղծվում են ջերմոցային տնտեսություններ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հայկական ծագման պտուղ-բանջարեղենը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու լավ հնարավորություն է ստեղծում: Միայն 2016 թվականի տարեվերջին նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացնել ևս 70 հեկտարով:

Դաշնային ծառայության պատվիրակությունն այցելել է փակ գրունտում բանջարեղենի մշակմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ, ինչպես նաև՝ խնձորենու և ծիրանենու այգիներ: Ռուս մանագետները տեղում պարզել են, որ ջերմոցներում բանջարեղենի և հատապտուղների աճեցման ժամանակ օգտագործվում է վնասատու կարանտին օրգանիզմների դեմ պայքարի կենսաբանական միջոց, ինչն արտադրանքը դարձնում է էկոլոգիապես մաքուր:
Այցի շրջանակներում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը ծանոթացել է նաև ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» կենտրոնի աշխատանքներին՝ հավաստիանալով, որ լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությունը նորագույն սարք-սարքավորումներով և մասնագետների որակավորումը թույլ են տալիս ՀՀ-ում իրականացնել հետազոտություններ Եվրասիական տնտեսական միության արդի պահանջներին համապատասխան:

ՀՀ և ՌԴ բուսասանիտարիայի ոլորտի պատասխանատուները քննարկել են միասնական տնտեսական գոտում հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Այցի վերաբերյալ Ռոսսելխոզնադզորի պաշտոնական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: