Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա օրակարգում կրթության և գիտության նախարարությունը ներառել է որոշում` հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը, և նաև սահմանել, որ պետական բյուջեով կառավարությանն առընթեր ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի` սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 18 տեղի, ինչպես նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղից բացի՝ սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 280 տեղի ֆինանսավորումն իրականացվում է ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և ուսանողներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:
Սույն որոշման ընդունումը հնարավորություն կընձեռնի ուսումնական հաստատություններում մրցույթային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ: