Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանն այսօր՝ հունիսի 22-ին, տրվել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտը եւ Երեւան քաղաքում ամրակցված արբանյակային կապի երկրային կայանի շահագործման համար տրամադրել 14071,25 ՄՀց/11020,25 ՄՀց, 14076,75ՄՀց/11024,75ՄՀց, 14111,75ՄՀց/11061,75ՄՀց, 14116,25ՄՀց/11066,25ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն`մեկ տարի գործողության ժամկետով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը Երեւան քաղաքում ամրակցված արբանյակային կապի երկրային կայանի շահագործման համար տրամադրվող 14071,25ՄՀց/11020,25ՄՀց, 14076,75ՄՀց/11024,75ՄՀց, 14111,75ՄՀց/11061,75ՄՀց, 14116,25ՄՀց/11066,25ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները` համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով: