կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-23 14:57
Քաղաքական

ՊՆ-ն և ԳՇ վերնախավը խոսում է ամեն ինչից, բացի շուրջ 40 օր առաջ կորած մեր 2 զինծառայողների ճակատագրից. Աբրահամյան

ՊՆ-ն և ԳՇ վերնախավը խոսում է ամեն ինչից, բացի շուրջ 40 օր առաջ կորած մեր 2 զինծառայողների ճակատագրից. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:

Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում է ամեն ինչից բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրից:

Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:

Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո  մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի և ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին»: