|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը:
Ըստ Sputniknews-ի` հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է նաև Արցախյան հարցին: Թուրքիայի պաշտպանության նախարարը դարձյալ պաշտպանել է ադրբեջանական թեզերը`ներկայացնելով «խաղաղության հաստատման միակ պայմանը»:
«Թուրքիան չի կարող աջակցել այլ տարբերակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, քանի դեռ չկան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսակցություններ»,- հայտարարել է նախարարը` կրկնելով, որ Թուրքիան այս հարցում Ադրբեջանի կողքին է: