|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը և ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:
Նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է Նախարարության ծրագրերն ու դրանց ուղղված ֆինանսական օժանդակության հարցերը:
«Լորա Բեյլին, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի արդյունք են գրանցել»,- հայտնում են ԱՆ-ից:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: