Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև սանկտպետերբուրգյան իրավաբանական ֆորումին, որին ներկա է գտնվելու նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարները ներկայացրել են երկրներում կատարված քայլերը: Մասնավորապես նոտարական համակարգի, փաստաբանական ծառայությունների զարգացման հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրության և այլն:
Իսկ նիստի ավարտից հետո ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարները ստորագրել են հուշագիր` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման իրավական ապահովության հարցերով համագործակցության զարգացման մասին: Այն նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել միության անդամ երկրների կողմից ընդունված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այցը Սանկտ Պետերբուրգ կշարունակվի այսօր:
Արդարադատության նախարարություն