|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում, ինչի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը, որինտեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ իրենք տուժողին առաջին օգնություն են ցույց տվել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է միջին ծանրության վնասվածքներ: