|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Սարուխանը:
Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով:
Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13 տուն), վերջին հրաժեշտը` ապրիլի 10-ին, ժամը 11:00–13:00-ն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, հուղարկավորությունը` Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը: