|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: Սկզբունքը մնում է նույնը՝ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
Քննարկման ընթացքում ամփոփվել են հարկատեսակների և հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունները, դրանց առնչությամբ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: