|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է միջոցներ ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու ուղղությամբ` արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով:
Դրա համար, ըստ գործադիրի, անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որոնց ծառայությունների գնումը իրականացվելու է բանակցային ընթացակարգով:
Համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները Հովիկ Աբրահամյանը բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում:
Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ևս ի հայտ գան: