Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչև 2016թ.-ի մայիսի վերջը «Յունիբանկ»-ը նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր CRM համակարգին: Առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը ներդրեց վարկավորման ավտոմատացված Salesforce CRM-համակարգ «Յունիբանկ»-ում 2013թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 611 հազար հայտ, որից 50%-ը հաստատվել է: 2015թ.-ին «Յունիբանկ»-ի վարկային կոնվեյերը մշակել է ավելի քան 221 հազար հայտ:
ProtoCRM-ը, որը կներդնի «Յունիբանկը», պատկանում է CRM-համակարգերի նոր սերնդին և մշակված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի կողմից: ProtoCRM ամպային համակարգը հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են մեծ քանակով հաճախորդներ ունեցող ընկերությունների մոտ, օրինակ` հաճախորդային բազայի վարումը մեկ համակարգում, վաճառքների ուղու կառուցում, անվճար և արդիական վերլուծության տրամադրում ցանկացած ժամանակ:
Protobase Loanstation մոդուլը (վարկավորման գործընթացի ավտոմատացում) թույլ կտա «Յունիբանկ»-ին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Դրա հետ մեկտեղ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:
«Յունիբանկը» Հայաստանում առաջին բանկերից մեկն էր, որ ամբողջությամբ ավտոմատացրեց սպառողական վարկավորման հայտերի ուսումնասիրման գործընթացը: Դա հնարավորություն տվեց մեզ շատ արագ և զգալի ընդլայնել մեր դիրքը սպառողական վարկավորման շուկայում: Անցում կատարելով ProtoCRM համակարգին, մենք լուծում ենք ադմինիստրատիվ և IT ծախսերի խնդիրը` պահպանելով համակարգի բարձր որակի աշխատանքը: Մարտի մեկի դրությամբ մեր մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 188 հազարը», - նշեց «Յունիբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը: