|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գրիշա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես սրտանց ողջունում եմ ՀՅԴ-ի որոշումը Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի ճիշտ ընտրության հարցում: Քանի որ Հովհաննես Ժորայի Վարդանյանը որպես հայրենասեր, պարկեշտ, ազգի նվիրյալ հայորդի, իմ մարտական ընկեր՝ անցել է փառապանծ մարտական ուղղի:
Անմնացորդ ծառայություն է մատուցել ռազմաճակատին և հայրենիքին, օրենքին և օրինականությանը, և իր մեծ լուման ունի երրորդ հանրապետության անկախության և բանակաշինության գործում: Հ. Վարդանյանը որպես Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի առաջին փոխնախագահ բազմիցս աշխարհում սփռված հայկական գաղութներում իրավական և բարոյական աջակցություն է ցուցաբերել անօգնական հայերին:
Ես վստահ եմ, որ իմ մարտական ընկերը դեռ ավելիին է արժանի, նա փայլուն կկատարի իր վրա դրված պարտականոթյունները և կծառայի ի փառս Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Արաբկիրի շրջանի բնակչությանը: Քեզ հաջողություն և բեղումնավոր աշխատանք ի՛մ մարտական գնդապետ ընկեր: Հարգանքներով գնդապետ Գրիշա Սարգսյան»:
Նշենք, որ Հովհաննես Վարդանյանի հարցազրույցը կարող եք կարդալ՝ այստեղ: