Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀ կառավարությունն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող հարկը հանել: Ինչպես նշեց հարցի մասին զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, համապատասխան փոփոխություններ իրականացնելու դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի` 20 տոկոս հարկի:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց՝ երբվանի՞ց է գործելու օրենքը: Նա նաև նշեց, որ հարցը կենսական մեծ նշանակություն ունի՝ թեթևանում է քաղաքացիների հարկային բեռը: «Իսկ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր գումարը մուծել են, հե՞տ է վերադարձվելու»,- նաև հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը:
Վարդան Այվազյանը պատասխանեց, թե օրենքի առանձնահատկությունն այն է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է օրենսդրական ակտի գործողության ժամկետ այն պահից, երբ կհրապարակվի, իսկ դա կապված է օրենքի ընդունման արագությունից: «ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո նախագահը կվավերացնի, հետո միանգամից կմտնի ուժի մեջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ովքեր մաքսազերծել են ԵՏՄ տարածքից Հայաստան բերված իրենց մեքենաները, Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը հետընթաց գործընթաց չի նախատեսում: Միաժամանակ, ըստ նրա, ԵՏՄ պահանջներից ելնելով, հարցը դարձել է գործող նորմ:
Պատգամավոր Վահրամ Մկրտչյանն էլ հարցրեց՝ քանի որ խոսք գնաց վճարված հարկերը վերադարձնելու մասին, որքա՞ն է կազմում հարկը, ապա հետաքրքրվեց՝ եթե անձը մեքենա է բերում ԵՏՄ տարածքից, բայց օրենքը դեռ ուժի մեջ չէ, ի՞նչ է լինելու, ազատվելո՞ւ է:
«Միանշանակ` այո: Օրենքի գործողության ժամկետը կա: Գիտենք, որ մաքսատուրք չկա, ուրեմն ԱԱՀ-ն էլ պիտի չվճարի: Խոսքը, կրկնում եմ, ֆիզիկական անձի մասին է ու մեկ մեքենայի մասին է: Երկրորդ մեքենայի համար արդեն վճարվելու է»,- ասաց Այվազյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրեց, որ ինքը հարցը բարձրացրել է, մի քանի անգամ ԱԺ ամբիոնից խոսել է այս մասին, բայց միայն այս տարվա փետրվարին է հարցը աղմուկ հանել, երբ ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախարար Տատյանա Վալովայան է խոսել այդ մասին:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։