կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 23:12
Քաղաքական

Նոր գրիպ` A/H3N2

Նոր գրիպ` A/H3N2
ԱՄՆ-ում հարբուխի նոր վարակ է հայտնաբերվել: Գրիպի նոր վարակը կոչվում է A/H3N2: Վարակակիրները երկու ամերիկացիներ են` մեկը 7 ամսական երեխա` Իլինոյզ նահանգից, իսկ մյուսը 46-ամյա տղամարդ` Փենսիլվանիայից: Հայտնաբերված վարակն իր մեջ ներառում է հարբուխի նախկին տեսակների` թռչնագրիպի և խոզի գրիպի տեսակները, սակայն բոլորովին այլ կառուցվածք ունի: Հիշեցնենք, որ անցյալ տարի A/H1N1-ը լուրջ քննարկումների առիթ էր տվել: Պարզվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեղքով մեծ գումարներ էին վատնվել, իսկ բնակչությանն անհիմն վախ էր ներշնչվել: