կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-19 18:30
Հասարակություն

Վաղվանից` անձրև

Վաղվանից` անձրև

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, 22-23-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում է անձրև: