|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ըստ Haberturk-ի՝ Դավութօղլուն ասուլիսի ժամանակ անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի՝ Հայաստանին ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Նրա խոսքով՝ Վրաստանը, Ուկրաինան եւ Սիրիան Ռուսաստանի սպառնալիքի տակ են:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնպես վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Ռուսաստանին Սիրիայի ղեկավարության ու քրդական ուժերի հետ «մարդկության դեմ հանցագործություններ կատարելու» մեջ մեղադրելով՝ Դավութօղլուն ցանկացել է այդ ամբիոնից ռուս իշխանավորներին հայտնել, որ Խորհրդային միությունը 25 տարի առաջ է փլուզվել:
«Այդ ժամանակաշրջանը վերադարձնելու փորձերը Ռուսաստանի համար լավ հետևանքներ չեն ունենա: Այդպիսի արկածախնդրությունը հակառակ է նաև ռուս ժողովրդի կամքին»,- ասել է նա: