|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է։ Նրանցից 103-ն ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում։ Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի դիտարկմամբ, 300 անտուն Էլ գտնվում Է փողոցներում։ Խաչատրյանը մեր թղթակցին հայտնել է, որ նրանք հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, Երկաթգծի կայարանի հարևանաթյամբ. Մետրոյի «Բարեկամության» կայարանի ստորգետնյա անցումում, երբ մետրոն փակվում է Կիևյան կամրջի տակ։ Շատերը հաճախ չեն ցանկանում անօթևանների ժամանակավոր կացարան տեղափոխվել խմելու պատճառով, ինչն իրենց մոտ արգելվում է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։