|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ուկրաինական դիվանագիտության ղեկավար Պավել Կլիմկինը այցով ժամանում է Ստամբուլ՝ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կազմակերպելու: Ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Կիևը ձգտում է մերձենալ Անկարայի հետ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով. գրում է Газета ру-ն:
Փորձագետների կարծիքով՝ Թուրքիան կօգտագործի Ուկրաինային քաղաքական նպատակներով, սակայն մեծ օգուտ դրանից Կիևը չի ստանա:
Նշվում է, որ, բացի էներգետիկ համագործակցությունից, Ուկրաինայի համար կարևոր է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի, ինչպես նաև Անկարայի դիրքորոշումը Ղրիմի հարցում:
Իսկ Թուրքիայի համար, ըստ փորձագետների, առավել շահավետ է տնտեսական համագործակցությունը: Ռուսական պատժամիջոցների պատճառով Մոսկվայում աշխատանքի հնարավորությունից զրկված թուրք գործարարներին կարող են օգնության գալ Ուկրաինայում առկա նախագծերը: Սակայն դժվար թե դա երկարաժամկետ լինի, քանի որ, ըստ փորձագետների, ռուս-թուրքական հարաբերությունների սրումը ժամանակավոր է: