|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է: Խաչվանքյանը ծնվել է 1923-ի հունվարի 23-ին, Ախալցխայում:
Սովորել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական դպրոցում (1941-44):
1944-ից՝ ԵԵԿԹ (1984-88-ին՝ նաև գեղարվեստական ղեկավար) դերասան:
Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն հաջողությամբ անձնավորել է կատակերգական և երաժշտական կերպարներ՝ Տոնինո և Ձանետո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»), Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ-Հիտ (Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»), Սուրեն (Ա. Պապայանի «Մեծ հարսանիք») Թեոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»), Ջուլիկյան (Գ. Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»), Կնյազ (ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի») …
Բեմադրություններից են՝ Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» ևն:
Նկարահանվել է կինոյում («Պատվի համար», 1956, «ճանապարհ դեպի կրկես», 1963, երկուսն էլ՝ Հայֆիլմ ևն), խաղացել հեռուստաթատրոնում:
Պարգևատրվել է ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998):
Խաչվանքյանը մահացել է 1998-ի նոյեմբերի 29-ին, Երևանում: