կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-17 23:21
Հասարակություն

Գյումրիում իշխանության թեկնածուն պարտվել է, հաղթել՝ «Բալասանյան» դաշինքը

Գյումրիում իշխանության թեկնածուն պարտվել է, հաղթել՝ «Բալասանյան» դաշինքը

Գյումրիում 80% ամփոփել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Պատկերը հետևյալն է.

«Բալասանյան» դաշինք- 5676 ձայն կամ 41%

ՔՊ - 4370 ձայն կամ 31%

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1715 ձայն կամ 13%

ՀՀԿ - 5.5%:

Հիշեցնենք, այսօր Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին գրանցվել է ամենացածր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։