կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-18 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Ուշադրություն

Հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:

 

Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով:

\"\"

Երևանում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

\"\"