Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա օրերի համար
Ուշադրություն
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն


 
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին, 11-ին` շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին էապես չի փոխվի, 9-10-ին կբարձրանա 3-4աստիճանով, 12-ին նույնքան կնվազի: 
Երևանում հուլիսի 8-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ. արագությամբ:

Հուլիսի 9-10-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: