կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-29 19:48
Հասարակություն

Նալբանդյանը՝ սահմանին

Նալբանդյանը՝ սահմանին

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստան - Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր.  տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

 Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց սպաների և զինվորների տարբեր հարցերի։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց զինծառայողներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն, տոկունություն, առողջություն՝ վստահեցնելով, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապնդմանը։