Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց մի քանի հարցերի: Լրագրողները մատնանշեցին տնտեսության աճի նվազումը, բնակիչների գնողունակության անկումը, ինչին վարչապետն արձագանքեց` ասելով, որ ինքն անկեղծորեն միշտ ներկայացրել է իրողությունը: Եվ եթե աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունները բարվոք չեն, ապա դրանք չեն կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա:
«Եթե կան ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք քննարկել, իսկ եթե կան հիմնավոր քննադատություններ, մենք պատրաստ ենք պարզաբանում տալ: Բայց մենք արել ենք հնարավորը, գնացել ոչ ստանդարտ լուծումների, և 2015թ. բյուջեով նախատեսված որևէ ծրագիր չի կրճատվել»,- ասաց վարչապետը:
Լրագրողները նշեցին` բայց բյուջեով նախատեսված 4,1 տոկոս տնտեսական աճը չապահովեց կառավարությունը:
«Դա չստացվեց, որովհետև նպաստավոր չէին աշխարհում և տարածաշրջանում ընթացող իրողությունները: Մենք, իհարկե, 3 տոկոս տնտեսական աճ ունենալու ենք, բայց դա չի փոխելու մեր ժողովրդի` բարեկեցիկ ապրելու խնդիրը, որովհետև դրա համար մեզ անհրաժեշտ պետք է լինի երկնիշ տնտեսական աճ: Բայց այսօրվա իրողությունները դա թույլ չեն տալիս: Միևնույն է` մեկ ուրիշը լիներ կառավարության ղեկավար, կամ փոխվեին բոլոր նախարարները, ոչինչ չէր փոխվելու` մեծ հաշվով»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին, նա նշեց, որ դա շարունակական պրոցես է, և որ միշտ հնարավոր են փոփոխություններ: Աբրահամյանի խոսքով` 2016-ին կառավարության անդամների առջև դրվելու են նոր պահանջներ` ավելորդ ծախսերի կրճատումներ, արդյունավետ ծախսերի ու ծրագրերի իրականացում:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք կառավարության կազմը կկրճատվի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, կրճատվելու է, մենք գնալու ենք օպտիմալացման»: