կարևոր
2128 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-18 13:34
Քաղաքական

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի՞ ԱՊՀ և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի՞ ԱՊՀ և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին

Կրեմլը դեռ չգիտի արդյո՞ք Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովն ասել է, որ բոլորը հրավիրված են։

«Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշելով, որ Երևանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից՝ ՏԱՍՍ-ը հիշեցրել է, որ Փաշինյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։