Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է:
Վահան Հովհաննեսյանը ծնվել է 1956-ի օգոստոսի 16-ին Երևանում: 1978-ին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը` գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում:
1989-ին ընդունվել է ՀՅԴ շարքերը: 1990-1992 թթ. Հովհաննեսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, նույն թվականներին եղել է ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի անդամ: 1992թ. ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ: Այնուհետև բազմիցս վերընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:
1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2003-ին և 2007թ. ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.: Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008-ի Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ:
2013-ի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ նրա «Մանդիլիոն» գրքի շնորհանդեսը: 2015-ի ամռանը գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել է նաև Բեյրութում: 2015-ի մայիսի 29-ին տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ:
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Հովհաննիսյանը կյանքից հեռացավ վաղաժամ` 2014 թվականի դեկտեմբերի 28-ին: