Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, օգտվելով առիթից, անդրադարձավ վերջին օրերին ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե իբր ՀՀԿ-ն ամենալավն է, որակել էր «դասական գրիգորիչական շուլուխ»:
«Իմ հարգելի գործընկեր Վահան Հովհաննիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով, թե մենք ինչ կլինեինք, եթե ինքը չլիներ: Բա որ դուք չլինեիք, ի՞նչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Աստված անի մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար եւ միակ գործոնը չէ: Կառավարության ծրագրի մեջ զետեղված են ձեր ամբողջական մտքերը՝ աշխատեք, մեզ մի' ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքը ունենաք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Նա անդրադարձավ նաեւ Լեւոն Զուրաբյանի վերջին օրերի հայտարարություններին: Նախ հայտարարեց, որ մարդկանց փողոցից բերե լ են ԱԺ, բայց դարձյալ փողոցից են խոսում: «Լևոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է առաջին նախագահին երկրորդական դարձնող: Հլա որ էդքան անիմաստ խոսում եք, խրոխտ թիմն այստեղ նստած է, էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը ո՞րն է: Ժողովուրդն ասում է, որ եթե հոգեվարքի մեջ ես, մենք քո կողքին կանգնած ենք, էդ խռխռալը ո՞րն է: Զրոյի կարգավիճակով գալ զրոյացնել ողջ գործընթացը, իմաստը ո՞րն է: Որ էդքան խոսում, խոսում եք, մի հատ տեսեք` որտեղից եք եկել: Էդքան խոսելով, կառավարությանը դաս տալով, ռունգերը ուռացնելով` ի՞նչ է սա»,- հայտարարեց Սահակյանը եւ հավելեց, որ կարկուտն ու գազի թանկացումը խոսելու թեմա տվեցին` «կպավ, էլի»:
«Զրո եք, զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պետք է գնա: Դուք պետք է զորանաք խոսքով, մենք մեր աշխատանքով: Կաշխատեք, ուրեմն` կանմահանաք, չեք աշխատի, ուրեմն` անաշխատունակ եք»,- եզրափակեց նա: