կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 16:47
Հասարակություն

Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին

Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին

Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին Ցավով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:

 

Գիտեի, որ ծանր հիվանդ է, բայց ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ, որ այլևս հույս չկա: Ցավոք, մեզանից հեռացավ մարդկային կերպար, ում նմանների անհրաժեշտությունը շատ ունի մեր հասարակությունը: Վահան Հովհաննիսյանի անունն առաջին հերթին ասոցացվում է քաղաքական դաշտի հետ, Դաշնակցության հետ:

 

Ավելի քան հարյուրամյա այդ կուսակցության մեջ շատ են այդպիսի գործիչները, սակայն Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին: Կարծում եմ` սա ոչ միայն իմ, այլև բազմահազար մարդկանց, նաև քաղաքական գործիչների կարծիքն է` անկախ քաղաքական հայացքներից:

 

Վահան Հովհաննիսյանը երբեք չտրվեց տարաբնույթ ալեկոծումներին: Դրա վկայությունն են իր ապրած տարիներն ու դրանց մեջ իր մեծ պատասխանատվությունը ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես երկրի նկատմամբ: Շատ չեն այնպիսիք, ովքեր իրենց լավագույն տարիներն ապրելով զրկանքների մեջ` չեն կոտրվել, այլ հասկանալով այդ վիճակի ժամանակավորությունը` պայքարել են, որպեսզի հասարակության լայն շերտերի համար բացառեն այդ զրկանքները:

 

Իհարկե, կարելի էր և չգրել այս տողերը և ցավը ներս գցած` ինքնամփոփ լռել: Սակայն, իմ կարծիքով, հատկապես երբ խոսքը արժանապատիվ կյանք ապրած, կրկնում եմ` բացառիկ դիմագիծ ու պահվածք ունեցող անհատի մասին է, ում նմանները, մեղմ ասած, հաճախ չեն հանդիպում, պակաս էական չէ, որ հասարակությունը նրան առավել լավ ճանաչի նաև իր գործընկերների կարծիքներով: Միայն ափսոս, որ նման մարդիկ հաճախ լիարժեքորեն գնահատվում են միայն մահից հետո…

 

Ցավում եմ Վահանի պես մարդու, գործչի, գիտնականի վաղաժամ կորստի համար և ցավակցում եմ իր բոլոր հարազատներին, կուսակից ընկերներին և ընդհանրապես բոլորիս…

 

Կարեն Կարապետյան, ԱԺ պատգամավոր