Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր` դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan X-Trail մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան:
Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վարորդը նկատելով շներին, փորձել է խույս տալ, սակայն չկարողանալով կառավարել ավտոմեքենան` հարվածել է բետոնե սյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Մ. Ավետիսյանը ճանաչված դերասան և հաղորդավար է: