|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Խոսակցություններ են պտտվում, թե «Արամ Խաչատրյան» համերգասրահն այս տարի երկար ժամանակով չի գործելու վերանորոգման պատճառով:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ, այո, այս տարի համերգասրահը նորոգվելու է:
«Նախատեսում ենք վերազինել լուսային եւ ձայնային տեխնիկան, որի հետ կապված` համերգասրահը որոշ ժամանակ չի գործի: Հավանաբար, աշխատանքները կսկսվեն հունիս ամսից»,- ասաց նա` հավելելով, որ իրականում այդ աշխատանքները չեն տեւելու շատ երկար. «Նախատեսվում է, որ սեպտեմբեր ամսին մենք կկարողանանք մեր նոր համերգաշրջանը սկսել հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում` ինչպես միշտ»: