Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին վախճանվել է ականավոր փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի նախագահ, փիլիսոփայկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովից հայտնում են, որ Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18.00-ին Երևանի Սբ Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում:
Քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին` ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: