Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրենց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ հռչակած շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ երեկ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած գործողությունները պետք է դիտարկել «համաշխարհային ահաբեկչությունների տիրույթում»:
«Նախ` «Հայոց Վահան» ծառայությունը ես դիտարկել եմ ՀՀ ԱԱԾ-ի կողմից վերահսկվող կառույց: Բանն այն է, որ մեկ տարի է, ինչ այդ շարժումն ունի ֆեյսբուքյան էջ, և նրանց գործունեությունն ազատ է»,- ասաց նա:
Ըստ Ղուկասյանի` երեկվա գործողությունների` «Նոր Հայաստան» շարժման հետ կապ տեսնելը ոմանց շահագրգռվածությունն է: «Անհրաժեշտությունից էին նման բան ասում` մեզ հետ կապված: Մենք կանխատեսում էինք, որ նման բան կմտներ հանրային տիրույթ: Փորձ արվեց մեր հանրությանը իրազեկել, որ կարող են լինել սպառնալիքներ, որոնց մասին մարդիկ չեն մտածել: Փորձ արվեց միջազգային հարթակներում այս ինֆորմացիան տարածել: Չհաջողվեց այս նյութով համաշխարհային դաշտ բերել և ցույց տալ, որ ՀՀ ԱԱԾ-ն լուծեց այս մեծ խնդիրը»,- ասաց նա`հավելելով, որ, միևնույն ժամանակ, անհիմն է համարում այն պնդումը, որ սա իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է:
Ի դեպ, Ղուկասյանն այս ամենը որակեց «շոու»: Նրա կարծիքով` ԱԱԾ-ն նման ձևով չէ, որ պետք է իրականացներ գործողություններ:
Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ իրենց առաջիկա գործողությունների վրա այս մեղադրանքները որևէ կերպ չեն կարող ազդել:
Հիշեցնենք, որ երեկ հանցավոր խմբավորման հայտնաբերումից հետո տեղեկատվություն տարածվեց, որ այն կապ է ունեցել հայաստանյան ընդդիմադիր մի կառույցի հետ: