կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-24 15:46
Աշխարհ

Ես հանցավոր խմբավորման կազմում էի, որը ֆինանսավորում էր Մայդանը և խափանում խաղաղ նախաձեռնությունները. Դավիթ Ժվանիա

Ես հանցավոր խմբավորման կազմում էի, որը ֆինանսավորում էր Մայդանը և խափանում խաղաղ նախաձեռնությունները. Դավիթ Ժվանիա

Ուկրաինայի նախկին պատգամավոր, գործարար և քաղաքական գործիչ Դավիթ Ժվանիան սկանդալային բացահայտմամբ է հանդես եկել` պատմելով Պյոտր Պորոշենկոյի օրոք իր գործունեության մասին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է russtrat.ru-ն:

Ժվանիան հայտարարել է, որ նախկին նախագահն իշխանության է եկել քրեական ճանապարհով` որոշ եվրապաշտոնյաների` իրեն աջակցելու համար կաշառելով: Եվրամայդանը, նախկին պատգամավորի խոսքով, ֆինանսավորում էին այն կուսակցությունների ղեկավարները, որոնք հետո իշխանության եկան Պյոտր Պորոշենկոյի բլոկով, նաև` Ժողովրդական ճակատի մասնակիցները:

Նախկին պատգամավորը տեսաուղերձ է նկարահանել, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Պորոշենկոյի գործունեությունը: Ըստ նրա` պետության նախկին ղեկավարն ու նրա շրջապատը մտադիր են կրկին իշխանության գալ Վլադիմիր Զելենսկիի` անկում ապրող վարկանիշի ալիքին: Ժվանիան նշել է, որ ուկրաինացիներին սխալից հետ պահելու համար որոշել է ներկայացնել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները Պորոշենկոյի ու նրա մերձավորների մասին:

Ըստ նրա` 2014-ին իշխանություն էր եկել հանցավոր խմբավորում, ինքն էլ էր դրա կազմում` Կլիչկոյի, Յացենյուկի, Մարտինենկոյի, Տուրչինովի հետ: Վերջինն իշխանության է բերել նաև Պաշինսկիի և Պարուբիին: Նախկին պատգամավորը պատրաստ է ցուցմունք տալ դրա վերաբերյալ:

Եվրամայդանի շնորհիվ հաղթանակից անմիջապես հետո, ըստ Ժվանիայի, հանցավոր խմբավորումը սկսեց քաղաքական կոռուպցիոն գործունեությունը` ապահովելով Պորոշենկոյին աջակցությունը: Սխեմային մասնակցել է նաև ԱԳՆ ապագա ղեկավար Պավել Կլիմկինը:

«Ես Կլիմկինին Գերմանիայում Ուկրաինայի դեսպանության միջոցով 5 մլն եվրո եմ տվել այն ժամանակվա բարձրաստիճան մի եվրապաշտոնյայի համար` այդպիսով հասնելով այն բանին, որ լոյալ վերաբերմունք լինի Պորոշենկոյի հանդեպ` որպես Ուկրաինայի նախագահի թեկնածուի: Հանգամանքները պատրաստ եմ ներկայացնել իրավապահներին»,- նշել է Ժվանիան:

Պորոշոնկոյին նախագահ դառնալ են օգնել օլիգարխները, որոնք կանոնավոր շահույթ են ունեցել: Ինքը` Պորոշենկոն, ըստ նախկին պատգամավորի, հասցրել է օֆշոր դուրս բերել 3 մլրդ 400 մլն դոլար:

Ժվանիան նշել է, որ 2019-ի գարնանը, երբ ինքն է դատական հայց ներկայացրել Պորոշենկոյի և նրա շրջապատի դեմ, նախագահն ու Տուրչինովը ծրագրել են փախչել երկրից` վախենալով հատուցումից: Նա հույս է հայտնել, որ նախագահ Զելենսկին քաղաքական կամք կունենա, որ ավարտին հասցնի Պորոշենկոյի ու նրա շրջապատի դեմ գործը:

Տեսաուղերձի վերջում Ժվանիան խոստացել է ամեն շաբաթ տեսանյութերով բացահայտել Պորոշենկոյի խարդախությունների մասին նոր փաստեր: