Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումն ինքնըստինքյան ենթադրում է ընդդիմադիր գործիչներին լիազորություններ տալու շրջանակ, ինչը, ըստ պատգամավորի, լավագույն առիթն է ընդդիմադիրների համար` իրենց պատասխանատվության շրջանակը գիտակցելու:
«Խորհրդարանական կառավարման ձևն ունի իր յուրահատուկ մոտեցումները, սկզբունքները, կարգավորումները: Ընդդիմադիրներին լայն լիազորություններ է տալիս խորհրդարանական կառավարման համակարգը: Եթե այսօրվա 4-5 հոգուց բաղկացած կուսակցությունը հիմա փոքր լիազորություն ունի, խորհրդարանական կառավարման պարագայում կունենա ավելի մեծ լիազորություններ, և ամենակարևորը` խոսելուց, հայտարարություններ անելուց, քննադատելուց բացի, այս դեպքում կունենա նաև որոշակի պատասխանատվություն ու պարտականություն»,- ասաց Սահակյանը` հավելելով, որ ընդդիմադիր գործիչները ժողովրդի առաջ պատասխանատվություն կունենան և, եթե այս կամ այն օրենքին դեմ քվեարկեն, կմեկնաբանեն նաև` ինչն է պատճառը, որ դեմ են, և եթե նրանց պատճառով չանցնի նախագիծը, ստիպված կլինեն բացատրել`ինչն է խնդիրը:
Անդրադառնալով խորհրդարանական կառավարման մոդելին անցման դեպքում ՀՀԿ-ի` իշխանությունը մասնակիորեն զիջելու հեռանկարին` պատգամավորը հայտարարեց. «Ւշխանությունը զիջելը ժողովրդի կամքն է, եթե ժողովուրդը մեզ ձայն չի տալու, անկախ կառավարաման ձևից` մենք զիջելու ենք մեկ այլ քաղաքական ուժի, ով ընտրությունների արդյունքում գալու է իշխանության»: