|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Երևանում կայացած Նալբանդյան- Լավրով համատեղ ասուլիսում ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովում հավանության արժանացած` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայ զեկույցը մեկնաբանեց նաեւ ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովը նշեց, որ ՄԽ համանախագահները, որոնց թվում է Ռուսաստանը ներկայացնող համանախագահը, հանդես են գալիս ԼՂ կարգավորման հետևողական, համառ երկխոսության միջոցով կարգավորումներ գտնելու դիրքերից:
«Խնդիրը, իհարկե, այնքան բարդ է իր պատմությամբ, որպեսզի երկխոսության փոխարեն հնարավոր լիներ հարցը հանել տարբեր միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ, որովհետև նման մանդատ միջազգային հանրությունը չի տվել: ՄԽ համանախագահները աշխատում են կողմերի այն համաձայնությունների հիման վրա, որոնցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիազորել է այդ եռյակին` որպես միջնորդ ԼՂ կարգավորման հարցում: Եվ ցանկացած կտրուկ ու արմատական գործողություն, որ կողմն էլ այն նախաձեռնի, կարող է վնասել խաղաղ կարգավորմանը և ՄԽ համանախագահների աշխատանքին»,- ասաց Սերգեյ Լավրովը` հավելելով, որ ՄԽ համանախագահները ակտիվ աշխատում են, թեև ոչ միշտ են գործում հրապարակային, սակայն շարունակական կապի մեջ են գտնվում կողմերի հետ` թե\' ԱԳ նախարարների մակարդակով, թե\' իրենց հատուկ ներկայացուցիչների միջոցով: